գլխավոր Միջազգային Քրդամետ կուսակցությունը իր լուծարման մասին հարցումն անվանել է՝ հարված Թուրքիայում ժողովրդավարությանը

Քրդամետ կուսակցությունը իր լուծարման մասին հարցումն անվանել է՝ հարված Թուրքիայում ժողովրդավարությանը

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ) չորեքշաբթի օրը Թուրքիայի դատախազության հարցումն անվանել է հարված՝ երկրում ժողովրդավարությանը:

«Մեր կուսակցության փակման գործը ծանր հարված է երկրի ժողովրդավարությանն ու օրենքներին», – նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Նշենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Թուրքիայի դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ցրելու խնդրանքով։