գլխավոր COVID-19 ԵՀ-ն առաջարկում է հունիսից COVID-19-ի դեմ պատվաստումների «կանաչ սերտիֆիկատներ» ներդնել

ԵՀ-ն առաջարկում է հունիսից COVID-19-ի դեմ պատվաստումների «կանաչ սերտիֆիկատներ» ներդնել

Եվրահանձնաժողովը նախագիծ է ներկայացրել, որը հունիսի 1-ից Եվրամիությունում պատվաստումների էլեկտրոնային սերտիֆիկատների ներդրում է ենթադրում, փոխանցում է DW-ն:

Ենթադրվում է, որ դրանք տեղեկություններ կպարունակեն կորոնավիրուսի նկատմամբ տիրոջ իմունայնության մասին, օրինակ՝ պատվաստման, թեստերի արդյունքների կամ այն մասին, որ նա կորոնավիրուս է տարել: Բրյուսելը նշում է, որ սերտիֆիկատը պետք է դյուրացնի ուղեւորությունները, սակայն դրանք իրականացնելու պայման չի հանդիսանա: Մասնավորապես, սերտիֆիկատի տերը կարող է ազատվել թեստ հանձնելուց կամ կարանտին անցնելուց այս կամ այն երկիր մուտք գործելիս:

«Կանաչ սերտիֆիկատների» ներդրման համար Եվրահանձնաժողովի առաջարկը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի եւ ԵՄ անդամ երկրների կողմից: