գլխավոր Միջազգային Ղրիմը ընդմիշտ Ռուսաստանի Դաշնության մաս է․ Լավրով

Ղրիմը ընդմիշտ Ռուսաստանի Դաշնության մաս է․ Լավրով

Ղրիմի մուտքը Ռուսաստանի կազմ տեղի է ունեցել միջազգային իրավունքի լիակատար համապատասխանությամբ։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Թերակղզին ընդմիշտ Ռուսաստանի Դաշնության մաս է, Արևմուտքը՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, չի կարող դա փոխել, մինչդեռ աճում է հետաքրքրությունը տարածաշրջանի հետ կապերի զարգացման գործում, ինչը Մոսկվան խրախուսելու է»,- ասել է Լավրովը: