գլխավոր Հասարակություն Եղանակը Հայաստանում․ սպասվում է կարճատև անձրև

Եղանակը Հայաստանում․ սպասվում է կարճատև անձրև

Երևանում այսօր երեկոյան ժամերին, մարտի 18-19-ին ժամանակ առ ժամանակ, դադարներով սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Մարտի 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Մարզերում այսօր ցերեկը, մարտի 18-19-ին, 21-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ։

Մարտի 20-ին, 21-ի գիշերը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ կարճատև անձրև և ամպրոպ: