գլխավոր Առողջապահություն Լեհաստանում СOVID-ի պատճառով առևտրի կենտրոնները և ժամանցի հաստատությունները կփակվեն

Լեհաստանում СOVID-ի պատճառով առևտրի կենտրոնները և ժամանցի հաստատությունները կփակվեն

Լեհաստանի իշխանությունները կարանտին են մտցրել ամբողջ երկրում՝ կորոնավիրուսային վարակով պայմանավորված իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ հայտարարել է երկրի առողջապահության նախարար  Ադամ Նեդելսկին:

Հայտարարված միջոցառման համաձայն՝ մարտի 20-ից ապրիլի 9-ը կինոթատրոնները, առևտրի կենտրոնները և ժամանցի հաստատությունները փակ կլինեն: Կրտսեր դպրոցականները տեղափոխվել են հեռավար ուսուցում:

Պաշտոնյան ասել է նաև, որ նոր տիպի վարակի շարունակ  տարածման պատճառը   «բրիտանական» շտամն է,որը հայտնաբերվում է COVID-19- ով վարակված յուրաքանչյուր երկրորդի մոտ։