գլխավոր Միջազգային Կրակոցներ Վրաստանի ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ

Կրակոցներ Վրաստանի ընդդիմադիր «ՄԱՇ» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ

Այսօր 10 կրակոց է արձակվել ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության գլխավոր գրասենյակի շենքի վրա՝ գրում է aliq-ը:

Անհայտ անձն ավտոմեքենայից կրակել է շենքի այն հատվածին, որտեղ Նիկա Մելիայի լուսանկարն էր փակցված: Հիշեցնենք` կուսակցության առաջնորդը ձերբակալվել է փետրվարի 23-ին ու գտնվում է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկում:

Միջադեպի ժամանակ գրասենյակում եղել են կուսակցության ներկայացուցիչներ, անվտանգության աշխատակիցներ ու շենքի պահպանմամբ զբաղվող անձնակազմը:

Ականատեսներն ասում  են, որ կրակոցները հնչել են սպիտակ «Տոյոտա Քեմրի» մեքենայից: 10 անգամ կրակելուց հետո մեքենան հեռացել է անհայտ ուղղությամբ:

Վրաստանի ՆԳՆ-ը փաստի առթիվ քրեական գործ է հարուցել` ուրիշի ունեցվածքը վնասելու, հրազենային զենքի ապօրինի ձեռքբերման ու օգտագործման հոդվածներով: