գլխավոր Միջազգային Թուրքիայի դատախազությունը քրդամետ կուսակցությունը ցրելու հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան

Թուրքիայի դատախազությունը քրդամետ կուսակցությունը ցրելու հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան

Թուրքիայի դատախազությունը դիմել է Սահմանադրական դատարան՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատիա» կուսակցությունը ցրելու խնդրանքով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Anadolu գործակալությունը։

Նրա տվյալներով՝ հարցման մեջ նշվում է, որ քաղաքական շարժման անդամների հայտարարություններն ու գործողությունները «ուղղված են եղել պետության եւ ժողովրդի միջեւ պառակտմանը»: