գլխավոր Իրադարձային Ֆրանսիացի հայտնի ռեժիսորը հարձակման է ենթարկվել. փորձել են կտրել կոկորդը

Ֆրանսիացի հայտնի ռեժիսորը հարձակման է ենթարկվել. փորձել են կտրել կոկորդը

Հայտնի թատերական ռեժիսոր Ալեն Ֆրանսոնը հարձակման է ենթարկվել ֆրանսիական Մոնպելիեի կենտրոնում։ Տեղեկությունը հայտնում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով Actu պորտալը և հավելելով, որ փորձել են կտրել Ֆրանսոնի կոկորդը:

Նշվում է, որ 75-ամյա ռեժիսորը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց. նա խորը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում, ինչպես նաև վնասվել է քներակը։

Թաղամասը, որտեղ տեղի է ունեցել հարձակումը, շրջափակված է ոստիկանության ծառայողների կողմից: Արդեն հայտնաբերել է արյունոտ դանակը, որով էլ փորձել են սպանել Ֆրանսոնին։ Ավելին, նեղ փողոցի տների պատերին տեսանելի են արյան հետքեր։

Հարձակվողի ինքնությունը և նրա արարքի դրդապատճառները դեռ հայտնի չեն։

Ալեն Ֆրանսոնը մի շարք է թատրոնների ղեկավար է եղել Ֆրանսիայի տարբեր քաղաքներում, այդ թվում ՝ Փարիզում։ 1995-ին և 2010-ին նրան շնորհվել է «Մոլիեր» ազգային մրցանակը ՝ որպես լավագույն թատերական ռեժիսոր։