
Որոնողական աշխատանքներն այսօր Հադրութի շրջանում արդյունք չեն տվել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Զոհված զինծառայողի աճյուն կամ մարմին փրկարարները չեն հայտնաբերել, քանի որ շրջանում դեռևս առկա է ձյան հաստ շերտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում է որոնումները շարունակել վաղը` Ջրականի (Ջեբրայիլ) շրջանում։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից մինչ այսօր հայտնաբերվել է 1502 աճյուն։