գլխավոր Իրադարձային ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի...

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ։ Նրանք կարևորել են համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը և արդյունավետ կիրարկումը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը լավ գործիք է Հայաստանում ժողովրդավարական, մարդու իրավունքների և օրենքի գերակայությանն ուղղված բարեփոխումների իրականացման համար։ Նման կարծիք է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիիմեթսի հետ այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ։

«Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները հանգամանալից անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այվազյանը և Լիիմեթսը կարևորել են համաձայնագրի լիարժեք ուժի մեջ մտնելը և արդյունավետ կիրարկումը:

Բացի այդ, վերահաստատվել է երկկողմ պատրաստակամությունը նոր լիցք հաղորդելու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությանը։