գլխավոր Իրադարձային Ով կգա, ինձ չի հետաքրքրում, բայց Փաշինյանը չպետք է մնա.կին ազատամարտիկ․ «Փաստինֆո»...

Ով կգա, ինձ չի հետաքրքրում, բայց Փաշինյանը չպետք է մնա.կին ազատամարտիկ․ «Փաստինֆո» (տեսանյութ)

Երբ Նիկոլը մեր գրաված հողերը հանձնեց, մենք չէինք կարող տանը նստել, որովհետև դավաճանին պետք է դավաճանի ձևով պատասխան տալ: «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բաղրամյան պողոտայում Փաշինյանի հրաժարականի պահանջին միացած կին ազատամարտիկ Մարինե Դուլյանը.

«Այն մարդը, որը կարող է հայրենիքը ծախել, չպետք է ապրի: Այն երեխաները, որ զոհվեցին, դա մեր ցավն է, ինչպե՞ս կարելի է 5000 երեխայի գլուխ ուտել և մնալ ղեկավար և դեռ ասել, որ դա նախկիններն են արել: Ո՛չ, դու ես ստորագրել, դու ես մեր երեխաների գլուխը կերել, պետք է պատասխան տաս»,-ասաց Մարինե Դուլյանը:

Ազատամարտիկը հայտնեց, որ արդեն չորս ամիս է,ինչ միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջով պայքարին.

«Դավաճանությունն չի կարելի ներել: Ով կգա, ինձ չի հետաքրքրում բայց Փաշինյանը չպետք է մնա, մի մարդ ով ծախել է հողը և ամբողջ ազգը, չպետք է մնա»,-ասաց կին ազատամարտիկը: