գլխավոր Իրադարձային «Մարդասպա՞ն է արդյոք Պուտինը» հարցին Բայդենը այո է պատասխանել

«Մարդասպա՞ն է արդյոք Պուտինը» հարցին Բայդենը այո է պատասխանել

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան է տվել ABC News- ի թղթակցի այն հարցին, թե արդյոք նա համարում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարդասպան է: ԱՄՆ առաջնորդի հետ հարցազրույցի դրվագները տեղադրված են հեռուստաալիքի կայքում:

Լրագրողը հարցնում է Բայդենին. «Դուք ճանաչում եք Վլադիմիր Պուտինին: Կարծում եք՝ նա մարդասպա՞ն է»:

«Մմմ, հըմ, այո», – պատասխանում է ԱՄՆ նախագահը:

Բայդենը այնհուհետև շարունակում է, որ Պուտինը «կվճարի» ընտրություններին խառնվելու համար:

«Մենք երկար զրույց ունեցանք … Ես նրան բավականին լավ եմ ճանաչում: Եվ երկխոսությունը սկսվեց նրանից, որ ես ասացի. «Դու ինձ գիտես, ես քեզ ճանաչում եմ: Եվ եթե ես հստակ հասկանում եմ, թե որն է այդ [միջամտությունը], ապա պատրաստ եղեք [հետևանքներին]», – ասում է ԱՄՆ նախագահը:

ABC News- ը նշում է, որ Բայդենը հստակ չի նշել, թե ինչպես պետք է Պուտինը «վճարի»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը չի բացառել հետագա համագործակցություն Ռուսաստանի հետ տարբեր բնագավառներում ՝ բերելով ռուս-ամերիկյան զինաթափման պայմանագրի օրինակը, որը երկարաձգվեց հինգ տարով: