գլխավոր Իրադարձային Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են բազմազգ զորավարժության

Հայ խաղաղապահները Կոսովոյում մասնակցել են բազմազգ զորավարժության

Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի, խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։

Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։