
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի կալանավորման կապակցությամբ:
«Այսպես, Ադրբեջանի քաղաքացի Ռովշան Աքպերովը, ծնված 1965 թ., 2001 թ. մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը, Կիև քաղաքի Դեղտյարկովի փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Սիկորա» սրճարանում տեղի ունեցած խնջույքից հետո, մոտ 2-3 ժամ, իր և Էլչին Ալիևի միջև ծագած փոքր կոնֆլիկտի պատճառով, սպանել է նրան ՝ է. Ալիևին դանակի հարված հասցնելով սրտի շրջանում:
2021 թվականի մարտի 15-ին Ռովշան Աքպերովը որպես մեղադրյալ է ներգրավվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի 12.1, 120.2.2 (դիտավորյալ սպանություն) եւ 12.1, 221.3 (խուլիգանություն) հոդվածներով, նրան մեղադրանք է առաջադրվել նշված հոդվածներով»,- ասված է Գլխավոր դատախազության հայտարարության մեջ։
Բաքվի ռազմական դատարանի որոշմամբ Աքպերովի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամիս ժամկետով կալանքը: