գլխավոր Իրադարձային Զոհվել է 9, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 1800 մարդ. Իրանում կրակի տոն...

Զոհվել է 9, վնասվածքներ ստացել՝ ավելի քան 1800 մարդ. Իրանում կրակի տոն է

Առնվազն ինը մարդ զոհվել և ևս ավելի քան 1,8 հազարը տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ Է ստացել Չարշանբ ե Սուրիի՝ Իրանում կրակի ավանդական տոնի ընթացքում: Մարտի 17-ին այդ մասին հայտնել Է Իրանի Արտակարգ պատահարների կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Մոջթաբա Խալեդին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Գիշերը Չարշանբ ե Սուրիի ժամանակ այս տարի ինը մարդ Է զոհվել, 1894-ը՝ տուժել»,- մեջբերում Է նրա խոսքը IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:

Խալեդին հավելել Է, որ անցյալ տարի զոհվածները եղել են չորս, իսկ վիրավորները՝ 1 498 հոգի:

Նրա խոսքով՝ «(այս տարի) ամենից շատ տուժածներ կան Թեհրանի, Արևելյան Ադրբեջանի, Քերմանշահի նահանգներում»:

«Վիրավորների 46 տոկոսը վեցից մինչև 18 տարեկան են»,- նշել Է նա:

Չերշանբ ե Սուրին ավանդական տոն Է, որը նշվում Է իրանական Ամանորից՝ Նոուրուզից առաջ, որն այս տարի համընկնում Է մարտի 20-ին, վերջին չորեքշաբթի օրվա գիշերը: Այդ օրը մարդիկ խարույկներ են վառում և թռչում դրանց վրայով: Վերջին տարիներին երիտասարդության շրջանում տարածում Է գտել հրատեխնիկական միջոցների օգտագործումը, ինչի պատճառով ամեն տարի հարյուրավոր մարդիկ վերքեր են ստանում: