գլխավոր Գլխավոր Ադրբեջանն Արցախում վերացնում է հայկական հետքը

Ադրբեջանն Արցախում վերացնում է հայկական հետքը

Արդեն գաղտնիք չէ՝ ինչպես է Ադրբեջաը վարվում իր կողմից օկուպացված հայկական տարածքների հետ։ Առաջին հերթին վերացնում է հայկական հետքը ամենավայրագ միջոցներով։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանն իր տելեգրամյան ալիքում երկու արբանյակային լուսանկար է հրապարակել։ Լուսանկարում հայտնի Կանաչ Ժամն է։ Մի լուսանկարն արվել է հոկտեմբերի 17-ին, երբ Շուշին դեռ մեր վերահսկողության տակ էր, մյուս լուսանկարը՝ արդեն մեր օրերի է։ Այնտեղ հստակ երևում է, որ թշնամի վայրագներն ավերել են հայկական եկեղեցին ու հարակից տարածքը։