գլխավոր Իրադարձային ԵԱՏՄ մի քանի երկրում Արսեն Ջուլֆալակյանին ամենահաճախ ուղղված հարցը. «Իրավունք»

ԵԱՏՄ մի քանի երկրում Արսեն Ջուլֆալակյանին ամենահաճախ ուղղված հարցը. «Իրավունք»

«Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մե­դալակիր և ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակ­ցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն օրեր առաջ շրջագայու­թյան էր մեկնել Կենտրոնական Ասիայի 3 երկրով, որոնք մտնում են ԵԱՏՄ կազ­մի մեջ:

Նախկին քաղաքական գործիչը եղել է Ղազախստանում, Ուզբեկստա­նում ու Ղրղզստանում, որոնցում ունե­ցել է հանդիպումներ ամենատարբեր բնագավառի ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանում հետպատե­րազմյան իրավիճակը: «Ամեն երկրում բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամենատարբեր բնագավառի մարդկանց հետ՝ պաշտոնյաներ, քաղաքական գոր­ծիչներ, հայտնի ձեռնարկատերեր ու ան­վանի մարզիկներ: Անխտիր բոլորը քիչ թե շատ տեղյակ են պատերազմից և հե­տագա զարգացումներից»,- ասում է Ջուլֆալակյանն ու ավելացնում, որ գրեթե յուրաքանչյուր հանդիպման ժա­մանակ, երբ քննարկվել է Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, պարտադիր կրկնվող մեկ հարց է հնչել. «Ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել վարչապետ»:

Մարզիկի խոսքով՝ դժվար է ամեն անգամ այդ հարցը լսելիս բանական պատասխան տալ և հիմարի տպավո­րություն չթողնել. «Այսպես էլ «հպարտ» ապրում ենք՝ առնվազն ԵԱՏՄ տարած­քում»»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: