գլխավոր Իրադարձային Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել և չի ցանկացել, որ ղեկավարությունից որևէ-մեկը...

Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել և չի ցանկացել, որ ղեկավարությունից որևէ-մեկը ներկա լինի իր թաղմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահն ինքնասպան է եղել՝ վիրավորանքների եւ սպառնալիքների մասին գրություն թողնելով: Այն հայտնաբերվել է մահացածի տանը, հաղորդում է Cumhuriyet-ը:

Նրա մարմինը հայտնաբերել են գործընկերները։

«Ձեզ մոտ ամենից լավը ստացվում է ձեր աշխատակիցներին վիրավորելը, սպառնալը, հեռացնելը, դուք ստորացնում եք եւ ստախոս հանում: Յուրաքանչյուր տղամարդ արժանապատվություն ունի, եւ ես այդ խոսքերը չհանդուրժեցի»,-գրել է Էրդողանի թիկնապահ Բուլութը իր թողած գրության մեջ:  

Նա նաեւ գրել է, որ չի ցանկանում, որպեսզի իր թաղմանը ներկա լինի իր ղեկավարությունից ինչ-որ մեկը:

Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության  պատգամավոր Մուրաթ Բաքանը ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուին հարցում է ուղարկել՝ պարզելու, թե քանի ոստիկան է ինքնասպան եղել:

Նրա խոսքով՝ ոստիկանների ինքնասպանությունների բոլոր դեպքերում, որոնք հանրությանը հայտնի են դարձել, սպաները բողոքել են ղեկավարության կողմից հետապնդումներից: