
Ադրբեջանական «Trend» գործակալությունը հայտնում է, որ Աղդամ (Ակնա) քաղաքի մոտակայքում Ադրբեջանի հինգ քաղաքացիներ են պայթել ականի վրա։ Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացին մահացել է, չորսը` վիրավորվել։ Մահացածի և վիրավորների ինքնությունը դեռ հայտնի չէ։ Տվյալներ կան, որ տուժածները հայր ու որդիներ են։
Նշենք, որ նման միջադեպեր հաճախ են տեղի ունենում հակամարտության գոտում։