գլխավոր Իրադարձային ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում ենք բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու...

ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում ենք բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար․ Քաղաքացիական ավիացիայի կոմիտե

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ «Ֆլայ Արմենիա Էյրվեյզ» ավիաընկերության թռիչքային և տեխնիկական անձնակազմի կողմից իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք ներկա պահին օդանավի թռիչքը դարձնում են անհնարին:

«Ընկերությունը, որպես օդանավի շահագործման, թռիչքային անվտանգության, տեխնիկական սպասարկման, ավիացիոն անվտանգության, անձնակազմի և օդանավի հետ կապված բոլոր հարցերով պատասխանատու, իրականացնում է անհրաժեշտ աշխատանքներ՝ թերությունները վերացնելու ուղղությամբ։

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն՝ ՀՀ ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի հետ համատեղ, գործադրում է բոլոր ջանքերն օդանավը Հայաստան վերադարձնելու համար»,– ասվում է կոմիտեի տարածած հայտարարությունում: