գլխավոր COVID-19 Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել

Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 537-ով: 8 մարդ մահացել է:

Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 275 685 դեպք:

Համավարակի սկզբից մինչ օրս բուժվել է 268 693 հիվանդ, մեկ օրում՝ 128 մարդ: Մահացել է 3 658 բուժառու: