գլխավոր Հասարակություն Նոր տեխնոլոգիայի միջոցով Xiaomi-ն հեռախոսի էկրանը «կպաշտպանի» հետաքրքրասեր հայացքներից

Նոր տեխնոլոգիայի միջոցով Xiaomi-ն հեռախոսի էկրանը «կպաշտպանի» հետաքրքրասեր հայացքներից

Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունն արտոնագրել է սմարթֆոնների համար նախատեսված նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա հեռախոսների էկրաններից հեռու պահել հետաքրքասեր հայացքները, հայտնում է ITHome-ը:

Նշվում է՝ «տեխնոլոգիական հսկայի» արտոնագրով առաջարկվում է գործածության դնել հատուկ զգայակ, որը կաշխատի «նոն-ստոպ» ռեժիմով: Մասնավորապես, զգայակը կորսա բոլոր այն դեմքերը, որոնք կհայտնվեն դրա տեսադաշտում, և թույլ կտա սմարրֆոնից օգտվել միայն այն մարդկանց, որոնց դիմագծերը նախապես մուտքագրվել են համակարգում:

Նորարարական տեխնոլոգիայի միջոցով սմարթֆոնը կապահովի օգտատիրոջ գաղտնիությունը: Այն ինքնաբերաբար կկողպվի այն ժամանակ, երբ «կնկատի, որ էկրաինին են նայում օտար աչքեր»: