գլխավոր COVID-19 Իրանում մեկնարկել է հակակորոնավիրուսային 3-րդ պատվաստանյութի փորձարկումը

Իրանում մեկնարկել է հակակորոնավիրուսային 3-րդ պատվաստանյութի փորձարկումը

Այսօր սկսվել է իրանական արտադրության «Ֆախրա» հակակորոնավիրուսային պատվաստանյութի փորձարկման փուլը, հայտնում է Tehran Times–ը և հավելում, որ պատվաստանյութն անվանվել է ի պատիվ սպանված միջուկային գիտնական Մոհսեն Ֆախրիզադեի։ Պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է Ֆխրիզադեի որդին։

Պատվաստանյութի մշակումը սկսվել է 2020 թվականի մարտին և փորձնական արտադրության ներկայացվել նույն տարվա հունիսին։

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի անմիջական կառավարման ներքո գտնվող  Execution of Imam Khomeini’s Order կազմակերպության կողմից պատրաստված իրանական առաջին COVIRAN BAREKAT պատվաստանյութը ներկայացվել և ներարկվել է երեք կամավորի` 2020 թվականի դեկտեմբերի 29-ին կայացած արարողության ժամանակ: Իրանական երկրորդ պատվաստանյութի՝ Razi Cov Pars-ի կլինիկական փորձարկման փուլը սկսվել է այս տարվա փետրվարի 27-ին։

Փետրվարի 26-ին Իրանը սկսել է զանգվածային պատվաստումների արշավը ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով՝ առաջնահերթությունը տալով բժշկական անձնակազմին, տարեցներին և այլ հիվանդություններ ունեցող մարդկանց:

Հունվարին Իրանի Իսլամական Հանրապետության առողջապահության նախարարն ընդգծել է, որ Իրանը շուտով կդառնա կորոնավիրուսային պատվաստանյութերի կարևոր արտադրողներից մեկն աշխարհում։