գլխավոր Միջազգային Չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը. Թուրքիայի ԱԳՆ

Չենք ճանաչում Ղրիմի բռնակցումը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքիան հերթական անգամ հայտարարել է Ղրիմի «անօրինական բռնակցման» անթույլատրելիության մասին՝ դա անվանելով միջազգային իրավունքի կոպիտ խախտում:

Ինչպես հայտնում է «Անադոլու» գործակալությունը, այս մասին ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ, որում ընդգծվում է, որ Անկարան հավատարիմ է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Հայտարարության մեջ ասվում է, որ 2014 թվականի մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում «անօրինական» հանրաքվե է անցկացվել, որի արդյունքներն օգտագործվել են որպես պատրվակ Ղրիմի «բռնակցման» համար:

«Թուրքիան մեծապես կարևորել և կարևորում է Ղրիմ թերակղզու էթնիկ բնակիչներ հանդիսացող ղրիմցի թաթարների անվտանգությունը, բարօրությունը և մշակութային անհատականության պահպանումը»,- ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ: