գլխավոր Իրադարձային Կրակոցներ՝ Էջմիածնում. մասնակիցների թիվն անցնում է 2 տասնյակը․ Shamshyan.com

Կրակոցներ՝ Էջմիածնում. մասնակիցների թիվն անցնում է 2 տասնյակը․ Shamshyan.com

Արմավիրի մարզում մարտի 14-ին, ժամը 21։00-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Նալբանդյան փողոցում 2 տասնյակից ավելի անձանց միջև վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ հնչել են կրակոցներ։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, հնչել է մի քանի կրակոց։ Միջադեպի մասնակիցների մեջ շոշափվում են տարբեր անուններ, այդ թվում՝ ինչ-որ «Շիշ բռնողի», «Պիպոյի»։

Հանրությունը «Պիպո» գիտի միայն «Դոն Պիպոյին», իսկ վերջինս, News.am-ի տեղեկություններով, հանրապետությունում չէ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: