գլխավոր Facebook Կողոպտեցին սփյուռքահայերին ու պղծեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամը. Ղազինյան

Կողոպտեցին սփյուռքահայերին ու պղծեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամը. Ղազինյան

Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էում գրել է.

««Հայաստան» համահայկական հիմնադրամը, իշխանությունը զավթելուց հետո, հայտնվեց թուրքական և ադրբեջանական գործակալների թիրախում հիմնականում երկու պատճառով.

1. Կազմակերպության անվանման մեջ առկա էր «համահայկական» բառը, որն ուղղակի գազազացնում էր նրանց, և

2. Այնտեղ շատ ՓՈՂ կար, ուղղակի պարգևավճարների դրախտ։

Փողոցային թափառական շան կյանքով ապրած, ձախողված ու անհաջողակ արարածները սոված շնագայլերի պես հարձակվեցին «Հայաստան» համահայկական հիմնադրամի վրա, կողոպտեցին ու գրպանեցին արտերկրում ապրող մեր հայրենակիցների Հայաստանին ուղարկված հանգանակությունները։

Իրենց որկրամոլ էությամբ ոչ միայն կողոպտեցին սփյուռքահայերին, այլ նաև ՊՂԾԵՑԻՆ Հիմնադրամը` վերջնականապես ավիրելով «Հայաստան» պետության նկատմամբ արտերկրում ապրող մեր հայրենակիցների հավատն ու վստահությունը։

Ու սրանք դեռ խոսում են թալանից . . .»։