գլխավոր Քաղաքականություն Նախարարը ստորագրել է Տիրան Խաչատրյանի հրամանը․ նա մեքենան կհանձնի, աշխատանքի չի գնա․...

Նախարարը ստորագրել է Տիրան Խաչատրյանի հրամանը․ նա մեքենան կհանձնի, աշխատանքի չի գնա․ Քոչարյան

Պաշտպանության նախարարը ստորագրել է Տիրան Խաչատրյանի աշխատանքից ազատման հրամանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Նախագահի հրամանագրից հետո Պաշտպանության նախարարը պետք է նրա կարգավիճակը որոշի։ Ինչքան գիտեմ երեկ նախարարը հրաման է ստորագրել, որով Տիրան Խաչատրյանը գտնվում է կադրերի ռեզերվում։ Այսինքն նա պետք է աշխատանքի չգնա, մեքենան էլ պետք է հանձնի»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը։