գլխավոր Facebook Ֆեյսբուքյան գրառման համար Հ1-ը խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը. Հրաչյա Պապինյան

Ֆեյսբուքյան գրառման համար Հ1-ը խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը. Հրաչյա Պապինյան

Հանրային հեռուստաընկերության երկարամյա աշխատակից Հրաչյա Պապինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մարտի 1-ին կատարած ֆեյսբուքյան գրառման համար իրեն ազատել են աշխատանքից:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Ֆբ-ում մարտի մեկի այս գրառման համար Հ1-ը խզեց ինձ հետ աշխատանքային պայմանագիրը, պատճառաբանելով դա աշխ. պայմանագրում առկա ինչ որ կետերով, երբ ես պայմագիրը չէի ստորագրել դեմ լինելով որոշ կետերի:

Բայց անօրինական աշխատավարձ էին դուրս գրել, ու տնօրենի օգնականը խնդրում էր ուղարկել պայմանագիրը, քանի որ ըստ իրեն, իր աշխատավարձից էին պահելու այդ գումարը: Նրան չվնասելու համար ստիպված ստորագրեցի ամսվա վերջին, բայց ամսվա սկզբի ամսաթվով:

Ավելի մանրամասն փաստաբանիս հետ քննարկելուց հետո առաջիկա մամուլի ասուլիսում, հենց Հ1-ի դարպասների մոտ: Անցյալ տարվա դեկտեմբերից սկսած բոլոր խմբագիրների հետ հեռախոսազրույցների ձայնագրություններով, գրագրությունների սքրինշոթերով ու տեսանյութերով: Միովբանիվ ես ուղիղ 20 տարի անց, այլևս չեմ ներկայացնում Հ1-ն ու ազատ եմ: Ի դեպ տեղադրել են նաև իմ գրառումը, մամուլը մեջբերումը ճիշտ չէր կատարել և գունազարդել էր»։