գլխավոր Իրադարձային Թուրքիան Սիրիայում նոր ռազմաբազա է հիմնել

Թուրքիան Սիրիայում նոր ռազմաբազա է հիմնել

Թուրքական բանակը Սիրիայի հյուսիսային շրջանում նոր ռազմաբազա է հիմնել, հայտնում է Middle East Monitor–ը։

Ռազմաբազան հագեցած է հակաօդային պաշտպանության համակարգերով և գտնվում է Ռաքքա քաղաքից դեպի հյուսիս՝ միջազգային 4–րդ (M4) մայրուղու մոտակայքում: Ռազմական հաստատությունը չորրորդ բազան է, որը Թուրքիան ստեղծել է Սիրիայում: Հետազոտող Աբդուլլա Հաուեզի խոսքով, ռազմաբազան հյուսիսային Իրաքի քրդաբնակ շրջանում 14 հենակետ ունի, որոնք հիմնականում տեղակայված են սահմանի երկայնքով:

Միևնույն ժամանակ, ՌԴ զինված ուժերը և Սիրիայի դեմոկրատական ուժերը, որոնց կազմում գերակշռում են քուրդերը, Ռաքքայի Այն Իսա շրջանում զորքերի հերթափոխ են իրականացրել։

Ռուսաստանը սատարում է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և Թուրքիայի սահմանի մերձակայքում գործող ընդդիմադիր գրոհայիններին անվանում ահաբեկիչներ: Անցյալ շաբաթ Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել, որով Թուրքիային կոչ է արել հետ կանչել իր զինվորականներին: