գլխավոր Իրադարձային Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում էիք՝ սուրճ էիք խմում․ Իրինա Յոլյանը՝ Արմեն Խաչատրյանին

Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում էիք՝ սուրճ էիք խմում․ Իրինա Յոլյանը՝ Արմեն Խաչատրյանին

Գորիսի համայնքապետի տեղակալ Իրինա Յոլյանը արձագանքել է Սյունիքից ընտրված իմքայլական պատգամավորի հայտարարությանը, թե պատերազմի ընթացքում Սյունիքում որևէ համայնքապետ իր ջոկատով թշնամու դեմ չի պայքարել։

Արմեն Խաչատրյան, այս խայտառակ ձևակերպումն անելուց առաջ արժեր հիշել, որ օրինակ՝ Քաջարանի կամավորական ջոկատի տղաներից զոհեր կան։ Վիրավորվել է Մեղրի համայնքի ղեկավարը, մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իրենց ջոկատներով, գիտեք, որ սահմանի ողջ երկայնքով ոչ միայն պաշտպանությունն են իրականցնել, նաև ահռելի աշխատանք են տարել՝ իրավասու կառույցների 0 աջակցությամբ, որոնք հետո մի գրչի հարվածով նվիրեցին թշնամուն։

Իսկ այդ ընթացքում Դուք Գորիսի համայնքապետարանի երկրորդ հարկում էիք՝ սուրճ էիք խմում և ուշի ուշով հետևում, թե համայնքն ինչպես է մոբիլիզացված ահռելի աշխատանք տանում թե՛ սահմանին ծագած հարցերը լուծելու, թե՛ համայնք եկած տասնյակ հազարավոր ընտանիքիների հումանիտար աղետը հաղթահարելու հարցում: