գլխավոր Իրադարձային Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում ճանապարհ փակած ակտիվիստներին

Ոստիկանությունը բերման է ենթարկել Երևանում ճանապարհ փակած ակտիվիստներին

Ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Երևանի Սայաթ-Նովա պողոտան աղբամաններով փակած ակտիվիստներին։

Ոստիկանությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով բերման են ենթարկել 7 քաղաքացու:

«Ազատագրում» շարժման մասնակիցներն այսօր անհնազանդության ակցիա էին իրականացնում Երևանի Սայաթ–Նովա փողոցում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք երթևեկելի հատվածը փակել էին աղբամաններով։