գլխավոր COVID-19 Ռուսական պատվաստանյութ ձեռք բերող երկրների նկատմամբ աննախադեպ ճնշում է գործադրվում. Պեսկով

Ռուսական պատվաստանյութ ձեռք բերող երկրների նկատմամբ աննախադեպ ճնշում է գործադրվում. Պեսկով

Արտասահմանում աննախադեպ ջանքեր են գործադրվում, որպեսզի ստիպեն հրաժարվել կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերից: Այս մասին երեքշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Վերջինս կոնկրետ երկրներ չի առանձնացրել:

«Բազմաթիվ երկրներում ճնշման մասշտաբը բավականին աննախադեպ է, կոշտ և զուրկ որևէ դիվանագիտական ակնարկներից և այլն: Դա իսկապես տեղի է ունենում»,-Պեսկովին մեջբերում է «Նեզավիսիմայա գազետա»-ն:

Կրեմլի ներկայացուցիչն անպատասխան է թողել հարցը՝ արդյոք խոսքը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների մասին է:

«Այստեղ ես մեկնաբանություններ չեմ անի»,- ասել է նա:

Նշենք, որ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 120 մլն-ը, մահացածներինը՝ 2,6 մլն-ը: Իսկ Ռուսաստանում, որը 4-րդ երկիրն է աշխարհում վարակվածության ցուցանիշով, համավարակի ողջ ընթացքում գրանցվել է վարակման ավելի քան 4,4 մլն դեպք , մահացել է ավելի քան 92 հազար մարդ: