
Քաղաքացիներն այսօր հերթական ակցիան են իրականացրել՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Նրանք աղբամաններով փակել էին Սայաթ-Նովա խաչմերուկի երթևեկելի հատվածը։ Նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը և արտահերթ ընտրություններ.
«Մենք այլևս չենք կարող ապրել մի երկրում, որտեղ վարչապետը դավաճան է, մեր հողերը ծախեց և ծախում է: Մեր նպատակն է, որ վարչապետը հրաժարական տա եւ ընտրություններ լինեն: Մենք ուզում ենք, որ մեր ժողովուրդը նորմալ երկրում ապրի։ Սա «Ազատագրում» շարժումն է և մենք սրանով ցույց ենք տալիս, որ ակտիվացնում ենք մեր գործունեությունը և չենք պատրաստվում հանդուրժել այն, ինչ կատարվում է Հայաստանում»,-այսպիսի հայտարաությամբ հանդես եկավ ակցիայի մասնակիցը:
Որոշ ժամանակ պողոտան փակ մնալուց հետո, ոստիկանները աղբամանները հեռացրին երթևեկելի հատվածից: