
Инфотека24-ը գրում է. «Քարտեզը, որում ներառված է Հունաստանի, Բալկանների և Հյուսիսային Իրաքի կեսը Թուրքիայի կազմում, տպագրվել է իսլամիստական ամսագրում, որը մոլերանդորեն սատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Greek City Times-ը:
Իսլամիստական «Միսվակ» ամսագիրը Twitter-ի իր միկրոբլոգում տեղադրել է «Մեծ Թուրքիայի» քարտեզը: «Եթե քարտեզը պետք է նկարել, մենք այն նկարում ենք»,-ասվում է թվիթում:
Bir harita çizilecekse onu biz çizeriz! pic.twitter.com/f9KyS1n7Db
— Misvak Caps (@misvakcaps) March 11, 2021
Ենթադրվում է, որ իսլամիստական ամսագրի թվիթը Հռոմի պապի այցի առթիվ Իրաքի քրդական իշխանությունների կողմից թողարկված փոստային նամականիշի պատասխանն է, հայտնում է Greek City Times պորտալը: Նամականիշի վրա պատկերված է Թուրքիայի ներսում ընդարձակվող քրդական պետությունը»:
