գլխավոր Քաղաքականություն Պաշտպանության փոխնախարարն առաջարկում է պատժել ԶՈւ-ի և անվտանգության հետ կապված ստերի համար

Պաշտպանության փոխնախարարն առաջարկում է պատժել ԶՈւ-ի և անվտանգության հետ կապված ստերի համար

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն առաջարկում է խստորեն պատժել բանակի եւ երկրի անվտանգության հետ կապված կեղծ տեղեկություններ տարածողներին:

Եթե մարդիկ տեսնեն, որ սուտ ու խուճապային տրամադրություններ տարածելու համար (իբր «հայրենասիրական մղումներից» ելնելով) ինչ-որ մեկին քրեական պատասխանատվության են ենթարկում, ապա կդադարեն դա անել։

Արման Սարգսյան

Սարգսյանի կարծիքով՝ համացանցում քաոս ու խուճապ է տիրում, ինչն անընդունելի է։ Նա վստահ է, որ քաղաքացիներն իրենք էլ պետք է դատապարտեն նրանց, ովքեր այդ թեմայով ապատեղեկատվություն են տարածում։

«Իրերը պետք է կոչել իրենց անուններով. նրանք անհայրենիք մարդիկ են», – ասաց փոխնախարարը։

Սկզբնաղբյուր՝ Sputnik: