
«Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Թագուհի Թովմասյանը հրապարակեց սկանդալային փաստաթուղթ, ըստ որի՝ Ինտերպոլը հրաժարվել է համագործակցել ՀՀ ինտերպոլի ազգային բյուրոյի հետ՝ Մարտի 1 գործի քաղաքական լինելու հիմավորմամբ:
Ըստ փաստաթղթի, Ինտերպոլը համարում է, որ ՀՀ գլխավոր դատախազությունն ու ՀՔԾ-ն անհիմն քաղաքական գործ են սարքել և դա չի կարող որևէ մեկի տեղաշարժը սահմանափակելու կամ որևէ մեկի նկատմամբ հետախուզում հայտարարելու հիմք հանդիսանալ: Եվ այդ հիմնավորմամբ, Ինտերպոլը հրաժարվել է հետախուզում հայտարարել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նկատմամբ։
Պատգամավորը հաստատեց նաև տեղեկությունը, որ Հայաստանի ուժայինները իր դեմ կոմպրոմատներ են փորձել հավաքել, սակայն ոչինչ չեն կարողացել գտնել։