
Մարտի վերջին Եվրոպայում կսկսվեն «Defender Europe 2021» լայնամասշտաբ զորավարժությունները` ԱՄՆ-ի ղեկավարությամբ:
Զորավարժությունները տեղի կունենան Դաշինքի հարավային թևում. շեշտը կդրվի Սև ծովի վրա: Բալկաններում Ալբանիան կլինի ընդունող երկիրը, իսկ Ռումինիան և Բուլղարիան կլինեն Սև ծովի գործողությունների կենտրոնում:
Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության կայքում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ Հայաստանը կլինի զորավարժությունների 27 մասնակից երկրներից մեկը:
Նշենք, որ ըստ էության, այս զորավարժությունները ՆԱՏՕ-ի կողմից կարել է որպես հակառուսական գործողություն: