գլխավոր Facebook ՊՈԱԿ-ի աշխատակից-Իոաննիսյան հակամարտությունը շարունակվում է

ՊՈԱԿ-ի աշխատակից-Իոաննիսյան հակամարտությունը շարունակվում է

Ռաֆայել Աֆրիկյանը, որը օրեր առաջ բռնության էր ենթարկվել մի քանի անձի հետ պետական հիմնարակ ներխուժած ու իր հետ հաշիվներ մարքրած Դանիել Իոաննիսյանի կողմից, շարունակում է բացահայտումներ անել վերջինիս կողմից բանակին ու պետության հեղինակությանը հասցված վնասերի վերաբերյալ։

Աֆրիկյանն այսօր սոցցանցի իր էջում ներկայացրել է, թե ինչպես է Իոաննիսյանը դեմ արտահայտվել ու պայքարել զինվորների ապահովագրության հիմնադրամի դեմ, որի շնորհիվ հարյուր հազարավոր զինծառայողներ այսօր աջակցություն են ստանում։ Իոաննսիանն ասել է՝ իրենց խնդիրն է առաջ տանել խաղաղասիրությանը թեզը և պահանջել է, որպեսզի իր ՀԿ աշխատակիցները չվճարեն հիմնադրամին հազար դրամներ՝ հիմնավորելով, թե իրենց դոնորներին դա դուր չի գալ։

«Լոբբիստ-քարոզիչը ասում էր, թե ՌԴ-ից ստացած նոր զենքերի զգալի մասը Հայաստանը իրավունք չունի օգտագործել Արցախում։ Լրագրողներին կառաջարկեի այս թեմայով մեկնաբանություն վերցնել նրանից։ Թե այդ որ զանքերի մասին էր խոսքը»,-գրել է Աֆրիկյանը։