գլխավոր Միջազգային Թուրքիան մտադիր է իր հարվածային ուղղաթիռները համալրել ուկրաինական արտադրության շարժիչներով

Թուրքիան մտադիր է իր հարվածային ուղղաթիռները համալրել ուկրաինական արտադրության շարժիչներով

Թուրքական T-929 ATAK 2 տեսակի մարտական ուղղաթիռներում կօգտագործվի Ուկրաինայից գնված շարժիչը: Ինչպես փոխանցում է EADaily-ն, այս մասին հայտնել է թուրքական ուղղաթիռներն արտադրող ընկերությունը:

Վերոնշյալ ծանր ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող Turkish Aerospace Industries պաշտպանական ընկերության նախագահ Թեմել Կոտիլը հայտարարել է ուկրաինացի գործընկերներից ուժային համակարգեր ձեռք բերելու մասին:  

11 տոննա կշռող ուղղաթիռը կարող է 1500 կգ զինամթերք կրել: Ընկերության ղեկավարի խոսքով՝ ուղղաթիռները համալրվելու 2500 ձիաուժ հզորությամբ շարժիչներով: АТАК 2-ի առաջին փորձնական թռիչքը նախատեսվում է իրականացնել մինչև 2023 թվականը: Թե որ ուկրաինական ընկերության հետ է նախատեսվում համագործակցությունը, չի նշվում:

Նախագիծն ուղղված է Թուրքիայի զինուժի պահանջների բավարարմանը՝ կապված հարվածային ուղղաթիռի արդյուանվետության հետ: Այն կարող է մեծ բեռնվածությամբ աշխատել, դիմակայուն է վատ եղանակային պայմանների նկատմամբ և համալրված թիրախների հայտնաբերման ու ոչնչացման առաջադեմ տոխնոլոգիաներով, ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգով: