
Աշխատանքները տարվում են, որպեսզի անհետացած Boeing օդանավը վերադարձվի։ Տեղեկությունն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ միջադեպի հետ կապված քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածով՝ (օդանավի զավթումը):
Հարցին, թե իրանական կողմի հետ հստակ պայմանավորվածություն կա՞, որ օդանավը պետք է վերադարձվի, ԱԱԾ տնօրենի տեղակալը պատասխանեց.
«Այո, կարծում եմ՝ տեխնիկական խնդիրներ կան»։
Հիշեցնենք` փետրվարի 22-ից մամուլում շրջանառվում են լուրեր, ըստ որոնց՝ Boeing 737 տիպի օդանավն առևանգվել է։