գլխավոր Իրադարձային Արցախում շմոլ գազի արտանետման հետևանքով երեխա է մահացել

Արցախում շմոլ գազի արտանետման հետևանքով երեխա է մահացել

Մարտունիում շմոլ գազի արտանետման հետևանքով 15 տարեկան երեխա է մահացել։ Տեղեկությունը հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջանային բաժնի 911 ահազանգման կենտրոնում և ոստիկանության Մարտունու բաժնի հերթապահ մասում մարտի 15-ին ժամը 22:10-ին ահազանգ է ստացվել Մարտունի քաղաքի բնակելի տներից մեկում մահացած 15-ամյա բնակիչ Տ.Ղ.-ի մասին: Դեպքի վայր մեկնած ծառայողները պարզել են, որ պատանին գտնվել է լոգարանում և մահացել է շմոլ գազի արտանետումից»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ներքին գործերի նախարարությունը կրկին զգուշացնում և հորդորում է՝ պահպանել կենցաղում բնական գազից օգտվելու անվտանգության պահանջները և ներտնային գազասպառման համակարգի անվտանգ շահագործումը: