գլխավոր Իրադարձային Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամներից մեկը հրաժարվել է մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլի» անդամներից մեկը հրաժարվել է մանդատից

Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի անդամ Արփենիկ Մարությանը լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել:

Ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ մանդատը տրվել է «Իմ քայլի» հաջորդ թեկնածուին՝ Արման Բաբաջանյանին:

Արփենիկ Մարությանը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» տնօրեն Հարություն Մարությանի դուստրն է։