գլխավոր Քաղաքականություն Հարձակման է ենթարկվել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան

Հարձակման է ենթարկվել Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազան

Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի ռազմաբազան ենթարկվել է հարձակման։ Այս մասին հայտնում է «Աս Սումարաիյա» հեռուստաալիքը։

Ըստ հաղորդման, Սալահ էդ Դին նահանգում գտնվող «Բալադ» ավիաբազայի վրա արձակվել է առնվազն հինգ «Կատյուշա» տիպի հրթիռ։ Հարձակման հետևանքով տուժածներ չկան։