գլխավոր Քաղաքականություն Սոցհարցումների համաձայն՝ Թուրքիայում միայն 2 կուսակցություն կհաղթահարի անցողիկ շեմը

Սոցհարցումների համաձայն՝ Թուրքիայում միայն 2 կուսակցություն կհաղթահարի անցողիկ շեմը

Թուրքիայի ռազմավարական և սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի՝ «MetroPOLL»-ի կողմից իրականացված վերջին սոցիոլոգիական հարցումները միտված էին Թուրքիայում հնարավոր ընտրությունների ժամանակ հասարակական տրամադրությունները վեր հանելուն։

Ըստ այդմ՝ «Եթե այս կիրակի ընտրություններ լինեն, ո՞ր կուսակցությանը ձայն կտաք» հարցի պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ։

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 31%-ը, իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության օգտին՝ 17.4%-ը:

Ընտրական անցողիկ շեմը, ըստ սոցհարցումների տվյալների, կարող են հաղթահարել միայն վերոհիշյալ երկու քաղաքական ուժերը։

Թուրքիայում խորհրդարանական ընտրութուններում քաղաքական կուսակցությունների համար անցողիկ շեմ է սահմանված 10%-ը։

Ազգայնական ուղղվածության «Լավ» կուսակցության (İyi Parti) օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 9.5, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության օգտին 8.9, «Գորշ գայլերի» քաղաքական թևը հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության օգտին 7.2, իսկ նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի հիմնած «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության օգտին ընդամենը 1.5%-ը։