
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան այսօր ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի իր առաջին չափաբաժինը՝ պատրաստվելով հաջորդ ամիս ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը:
Այս մասին գրում է Reuters-ը, նշելով՝ Սուգան այդ քայլով դարձել է կառավարության առաջին պաշտոնյան, որը հրապարակային պատվաստվել է ժողովրդի աչքի առաջ:
«Չցավեց»,- պատվաստելուց հետո լրագրողներին հայտնել է Սուգան:
Նշենք՝ մոտ 80-90 պաշտոնյա հակակորոնավիրուսային պատվաստանյութ կստանա մինչ հաջորդ ամիս ԱՄՆ մեկնելը, որի ժամանակ նախատեսվում է հանդիպում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:
Հիշեցնենք՝ Ճապոնիայիում դեռևս անցյալ ամսվանից մեկնարկել է պատվաստման արշավը: Որպես դեղամիջոց այս պահին երկրում օգտագործվում է Pfizer Inc/BioNTech ընկերության արտադրած պատվաստանյութը: Այս պահի դրությամբ երկրում պատվաստվել է ավելի քան 290 000 ճապոնացի: