գլխավոր Իրադարձային Փաստորեն, ըստ Դատախազության՝ գաղտնալսելն արդեն հանցագործություն չէ. «Իրավունք»

Փաստորեն, ըստ Դատախազության՝ գաղտնալսելն արդեն հանցագործություն չէ. «Իրավունք»

««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրա­չյա Հակոբյանը «Factor.am» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մաս­նավորապես ասել է. «Վստահ եմ` գլխավոր մերժվածի և Օնիկ Գասպարյանի միջև զրույցի ձայնագրությունները կան` դեռ հրապարակելու ժամանակը չէ»:

Երբ երկու անձի զրույցի մասին վստահաբար խոսում է երրորդ անձը, նշանակում է, որ խոսքը գաղտնալսման մասին է: Այսինքն` Հակոբյանը նման հայտարա­րությամբ պաշտոնական հաղորդագրություն է արել գաղտնալսման քրեորեն պատժելի արարքի մասին: Տրամաբանորեն, Գլխավոր դատախազությունը, այն դիտարկելով հանցա­գործության մասին հաղորդում, պետք է անմի­ջապես զբաղվեր դրանով:

Դիտարկե՞լ է, փոր­ձելով պարզել, գրավոր հարցումով դիմել էինք գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Հե­տաքրքրվելով նաև՝ գուցե արդեն իսկ կա՞ որևէ քրգործ, որի շրջանակում էլ իրականաց­վել է գաղտնալսումը: Եվ ահա ստացանք հետևյալ պատասխանը. «Տեղեկացնում ենք, որ հարցման մեջ հիշատակվող տեսագրությունն ուսումնասիրվել է ՀՀ գլխավոր դատախազությունում, որի արդյունքում ի հայտ չեն բերվել այնպիսի հատկանիշներ կամ տվյալներ, որոնք առաջացնում են քրեադատավարական ընթացակարգ նա­խաձեռնելու անհրաժեշտություն»:

Մարդկային լեզվով ասած՝ պատգա­մավորը խոսում է գաղտնալսման մա­սին, իսկ գլխավոր դատախազությու­նը դա հանցագործություն չի համա­րում: Գանք հետևության․ Հայաստա­նում այլևս գաղտնալսումը հանցա­գործություն չէ: Միայն թե այդ դեպ­քում նաև հասկանալ է պետք, թե ին­չո՞ւ էին գործ հարուցել Քոչարյանի հետ կապ­ված հայտնի գաղտնալսումների առնչությամբ: Հասկանալի է, որևէ մեկին չբռնեցին: Բայց գործը, ի վերջո, հարուցե՞լ էին: Թե՞ Հայաստա­նում քրեորեն պատժելի են համարում, երբ գաղտնալսում են պաշտոնյաներին: Չնայած այսպես էլ չեղավ, չէ՞, որ Հակոբյանը հայտարա­րել է մասնավորապես, Գլխավոր շտաբի պետին գաղտնալսելու մասին, այն էլ ռազմական դրու­թյան պայմաններում:

Կարճ ասած՝ ստանում ենք այս պատկերը, երևի հանցագործություն են համարում Նիկոլի դեմ իրականացված գաղտնալսումը: Եթե այն Նիկոլի օգտին է կամ չեզոք, դա արդեն կարող է նաև պետականամետություն գնահատվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: