գլխավոր Քաղաքականություն The Washington Post-ը խոստովանել է, որ Թրամփին վերագրել է խոսքեր, որոնք նա...

The Washington Post-ը խոստովանել է, որ Թրամփին վերագրել է խոսքեր, որոնք նա իրականում չի ասել

Օրերս The Washington Post թերթը խոստովանել է, որ իր հոդվածներից մեկում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վերագրել է խոսքեր, որոնք նա երբեք չի ասել։ Այդ կապակցությամբ Սպիտակ տան նախկին ղեկավարը շնորհակալություն է հայտնել թերթին, գրում է Daily Caller ինտերնետ պորտալը։

«The Washington Post-ը քիչ առաջ հրապարակել է Ջորջիա նահանգի ընտրություններում կեղծիքների թեմայով իմ հեռախոսազրույցի սխալ բովանդակության վերաբերյալ խմբագրումը: Ամեն դեպքում, ուղղման համար շնորհակալություն եմ հայտնում Washington Post-ին»,-ասել է ԱՄՆ-ի նախկին նախագահը։

Նշվում է, որ օրերս՝ հոդվածի հրապարակումից երկու ամիս անց, Ջորջիա նահանգի նահանգապետը հրապարակել է Դոնալդ Թրամփի և քննչական խմբի ղեկավարի՝ նահանգում ընտրությունների վերաբերյալ դեկտեմբերյան հեռախոսազրույցի ձայնագրությունը։

Ձայնագրությունը ցույց է տվել, որ The Washington Post-ը սխալ մեջբերում է արել զանգի ժամանակ Թրամփի մեկնաբանություններից՝ հիմնվելով աղբյուրի տրամադրած տեղեկատվության վրա: պարզվել է՝ Թրամփը քննիչին չի ասել, որ նա «կեղծիքներ գտնի», և որ «դա անելու դեպքում ազգային հերոս կդառնա», ինչպես ավելի վաղ գրել էր հրատարակությունը։