գլխավոր Facebook Իմ Քայլին՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին, մեղադրում են ընտրությունները կեղծելու մեջ․...

Իմ Քայլին՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին, մեղադրում են ընտրությունները կեղծելու մեջ․ Ռուբեն Ռուբինյան

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

«Ուղղակի ապշել կարելի է, թե ինչպես են անկախությունից ի վեր բոլոր տարիների ընտրություն կեղծած ուժերը Իմ Քայլին՝ Հայաստանում միակ ընտրություն չկեղծած ուժին մեղադրում ընտրությունները կեղծել պատրաստվելու/ցանկանալու մեջ։

Ինչպես կասեր այսօր այս առումով հերթական աչքի ընկածը՝ սա մանկապարտեզ էլ չէ, խենթանոց է ուղղակի»,- գրել է նա։