գլխավոր Իրադարձային Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը (տեսանյութ)

Երևանում բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը (տեսանյութ)

Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ դեռևս 2020 թվականի ապրիլին:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:

Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:

Տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ: