գլխավոր Պաշտոնական Հայաստանը 2019 թվականին ներմուծել է 248 միլիոն ԱՄՆ դոլարի զենք․ SIPRI

Հայաստանը 2019 թվականին ներմուծել է 248 միլիոն ԱՄՆ դոլարի զենք․ SIPRI

Հայաստանը 2019 թվականին ներմուծել է 248 միլիոն ԱՄՆ դոլարի զենք։ Այս մասին տեղեկանում ենք Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) կայքից։

SIPRI-ի զեկույցում նշվում է, որ 2019 թ․-ին Հայաստանը 190 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռներ է գնել: Ամենայն հավանականությամբ, նշված գումարը օգտագործվել է ռուսական Սու-30 ՍՄ գնելու նպատակով:

Զեկույցը չի պարունակում 2020 թվականին Հայաստան զենքի ներկրման ծավալի վերաբերյալ տվյալներ, սակայն նշվում է, որ 2019 թվականին այդ գումարը կազմում էր 248 միլիոն դոլար՝ ներառյալ այդ ինքնաթիռների վրա ծախսված միջոցները։ Նշվում է նաև, որ 41 միլիոն դոլար ծախսվել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար, իսկ հրթիռների համար՝ 17 մլն. դոլար։

Զեկույցում ասվում է, որ 2016-2020 թվականներին Հայաստան զենքի ներմուծման 94% -ը Ռուսաստանից է ։ 2019 թվականին միայն 228 մլն դոլարի զենքը գնվել է ՌԴ-ից, մնացածը՝ Հորդանանից: